
«Юла» հայտարարությունների կայքը նբերկայացրել է 1980թ. արտադրության ԳԱԶ-13 «Չայկա» մեքենայի վաճառքի մասին հայտարարությունը: Ըստ motor.ru-ի, ժամանակին դրանից օգտվել է Լեոնիդ Բրեժնևը: 30 մլն ռուբլիով վաճառվող «Չայկա»-ով Բրեժնևը տեղաշարժվել է 1982թ. Ուզբեկստան կատարած այցի ժամանակ: Մեքենան համալրված է 5.53 լ աշխատանքային ծավալով, 195 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով, իսկ առավելագույն արագությունը 160 կմ/ժ է: