Հայաստանի համար անընդունելի է քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիության վտանգումը. ԱԳՆ
Advertisement 1000 x 90

Հայաստանի համար անընդունելի է քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիության վտանգումը. ԱԳՆ

Հայաստանի համար անընդունելի է իր քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիության վտանգումը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով մեր երկրում ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերության գործունեության հնարավորությանը: «Գերմանիայի դեսպանատունը հայտարարել է, որ գործելու է նախկին կարգը, հարցը պետք է մինչև վերջ քննարկվի, քանի որ Հայաստանի համար անընդունելի է, որ անձնական տվյալների գաղտնիությունը վտանգված լինի, քննարկման արդյունքում կկայացվի որոշում», – ասաց նա՝ ավելացնելով, որ վիզաների ստացման հայտերի ընդունման ընկերության ընտրության մրցույթը հայկական կողմը չի հայտարարել:

«Մրցույթի արդյունքներից հետո համապատասխան հարցադրումներ մեր կողմից արվել են: Հայաստանն ունի քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք և եթե կա վտանգ այդ անձնական տվյալների ոչ գաղտնի լինելու հետ կապված, ապա համապատասխան քայլեր կարվեն»,- ընդգծեց Քոչարյանը:



Նման նյութեր