Նարեկի բուժիչ ուժի համար տարածությունն ու ժամանակը խոչընդոտ չեն. նարեկաբույժ Արմեն Ներսիսյան. armedia.am
Advertisement 1000 x 90

Նարեկի բուժիչ ուժի համար տարածությունն ու ժամանակը խոչընդոտ չեն. նարեկաբույժ Արմեն Ներսիսյան. armedia.am

Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրման և Նարեկացու ունեցած դերի ու նշանակության վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳն զրուցել է բժիշկ, հոգեթերապևտ, նարեկաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Ներսիսյանի հետ:

– Պարո՛ն Ներսիսյան, ինչպե՞ս կգնահատեք Վատիկանում Նարեկացու արձանի տեղադրման կարևորությունը:

– Վատիկանում Նարեկացու արձանի տեղադրումը, ինչպես նաև նրան՝ Տիեզերական վարդապետ շնորհելն, իհարկե, կարելի է ահեղ իրադարձություն համարել այն իմաստով, որ հարցին տրվում է հանրային, նույնիսկ՝ միջազգային հնչեղություն: Սակայն, շատ ավելի ցանկալի ու նպատակային կլիներ, որ «Նարեկ»-ի ողջ ուժը երևար աշխարհում, ցույց տրվեր, որ «Նարեկը» տարբեր ազգությունների համար է և կարող է բուժել անկախ ազգությունից, անկախ լեզվամտածողությունից: Աշխարհին հենց նրա խոսքն է պետք ցույց տալ՝ խոսքի զորեղ ուժը, քանի որ այսօր աշխարհը թե՛ հոգեպես, թե՛ բարոյապես ճգնաժամի մեջ է, իսկ «Նարեկ»-ի բուժիչ ուժի համար տարածությունն ու ժամանակը խոչընդոտ չեն: Մենք աշխարհին ոչ թե պիտի ցույց տանք, որ Նարեկացի ունենք, այլ պիտի ցույց տանք, թե ով է Նարեկացին:

Նարեկացուն պետք է բացահայտել ու ցույց տալ որպես Տիեզերական վարդապետ. այս սա է ավելի ցանկալի ու նպատակային է: Վերջերս շատ հաճախ է խոսվում  «Նարեկ»-ի մասին, և հենց այստեղ է, որ ես բացթողում եմ տեսնում, քանի որ արձանը միայն կարող է հիշեցնել Նարեկացու ու նրա խոսքի մասին, բայց  «Նարեկ»-ի խոսքը կենդանի է ուղղված ազգերին, և ես գտնում եմ, որ այդ խոսքն իր ողջ կենդանությամբ ու բովանդակությամբ ներկայացնելու խնդիր ունենք: Միանշանակ ուրախալի է Նարեկացու ընդունումն ու միջազգային  ճանաչում տալը, բայց մենք ինքներս խնդիր ունենք նրան ճանաչելու, ընդունելու:

Ի դեպ նշեմ, որ նարեկաբուժության մասին պատմող փաստավավերագրական միակ ֆիլմը Արմեն Ռոնովի «Խոսք» ֆիլմն է, որտեղ Նարեկը ներկայացվում է իր ողջ բովանդակությամբ՝ նրա կենդանի խոսքը ուղղված բոլոր ժամանակներին, բոլոր ժողովուրդներին, քանզի նրա խոսքն ուղղված է հենց Մարդ արարածին:

Ի դեպ, շատ կարևոր է այն փաստը, որ Նարեկը ներկայացնելիս ներկայացնողի էությունը ընդհանրապես չպետք է երևա, այսինքն՝ ներկայացնողը զուտ պետք է փոխանցողի դերում լինի՝ ոչ ավել: Ցավում եմ, որ մեր իրականության մեջ շատ հաճախ Նարեկին  միայն արտաքինից են հասկանում (ճանաչում)՝ չիմանալով, չընկալելով նրա ողջ մաքրությունն ու բյուրեղայնությունը:

Ամբողջությամբ՝ armedia.am



Նման նյութեր