Եվգենի Սատանովսկի-Վլադիմիր Սոլովյով. «Բաքուն հայկական քաղաք էր…» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Եվգենի Սատանովսկի-Վլադիմիր Սոլովյով. «Բաքուն հայկական քաղաք էր…»

Պաշտոնական տվյալների համաձայն, 1846 թվականի դրությամբ Անդրկովկասի առևտուրը Ռուսաստանի հետ կառավարում էին հայերը, 5 534 600 ռուբլի շրջանառությամբ: 19-րդ դարի 2-րդ կեսին Բաքվում ձևավորվել էին մի քանի նոր հայկական առևտրային ընկերություններ: Հայ գործարարների ժրաջանությունը անպտուղ չէր մնում Բաքվի գուբերնիայում: «Միրզոյան և եղբայրներ», «Մանթաշյան և ընկերներ», «Արագած», «Արաքս», «Ղուկասով եղբայրներ», «Լիանոզով և եղբայրներ», «Արամազդ», «Արարատ», «Մասիս», «Աստղիկ», «Սյունիք», «Արալ-Կասպյան» և տասնյակ այլ ընկերություններ, այդ թվում նաև ծովային՝ պատկանում էին հայերին:

1912 թ. Բաքվում կային 66 նավատերեր, որոնց ներկայացնում էին հայ անհատները և հայ գործարար կազմակերպությունները: «Հակոբ և և Հովհաննես Ավետյանները»՝ «Մենաստան», «Հ. Ադամյան»՝ «Վահան», «Հայկական շոգենավային»՝ «Աշոտ Երկաթ» ընկերությունը, «Ամասիա», «Վոլգա ընկերությունը»՝ «Արծիվ Վասպուրականի»: Նույնիսկ կովկասյան թուրքերը՝ ադրբեջանցիները, իրենց նավերը հայկական անուններով էին օգտագործում: Օրինակ՝ Աշուղբեկովի և Ջաֆարովի նավի անունը՝ «Ավետիք» էր…

nashaarmenia.info

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը