![](https://blog.168.am/wp-content/uploads/2018/04/Վարչապետ.jpg)
Վարչապետ Կարեն Կարապետյանի գրառումը Facebook-ի իր էջում. «Քննարկել ենք սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ու ծրագրերի ընթացքը:
Մասնավորապես անդրադարձել ենք հաշմանդամության, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտների բարեփոխումներին, ինչպես նաև զբաղվածության ոլորտում կիրառվող ռազմավարական նոր մոտեցումներին: Հաշմանդամության ոլորտի բարեփոխումների առումով ընդգծել եմ, որ դրանք առաջին հերթին պետք է նպաստեն հասցեականության բարձրացմանը։
Անդրադառնալով զբաղվածության ոլորտին՝ անհրաժեշտ եմ համարել գործակալությունում գրանցվածների զբաղվածության խթանումը և նշել, որ այդ նպատակով պետք է ներդնել այնպիսի գործիքակազմ, որը գործատուներին կշահագրգռի աշխատանքի ընդունել գործակալությունում գրանցված քաղաքացիներին»: