Precious Plastic. Հայաստանում երկրորդ կյանք կտան պլաստիկին. banks.am
Advertisement 1000 x 90

Precious Plastic. Հայաստանում երկրորդ կյանք կտան պլաստիկին. banks.am

Proper ընկերությունը Հայաստանում մեկնարկում է Precious Plastic Armenia նախագիծը, որը նպատակ ունի սկսել պլաստիկի փոքր ծավալների վերամշակում և դրանից ստանալ կայուն եւ մրցունակ արտադրանք: Նախագծի մանրամասների շուրջ Banks.am-ը զրուցել է ընկերության համահիմնադիր Մարիաննա Միշոյանի հետ:

Precious Plastic. Նիդեռլանդներ

Precious Plastic նախագիծը մշակվել է Նիդեռլանդներում՝ երիտասարդ դիզայներ Դեյվ Հեքենսի կողմից: Վերջինս իր ուսումնասիրությունների ընթացքում նկատել է, որ պլաստիկի վերամշակումը, որպես կանոն, իրականացվում է թանկարժեք տեխնիկա ունեցող մեծ գործարաններում, ուստի իր առջև նպատակ է դրել այն տեղափոխել փոքր, այսպես կոչված, համայնքային դաշտ: Որպես խնդրի լուծում և որպես իր ավարտական աշխատանք՝ նա նախագծել է այն 4 հիմնական գործիքները, որոնք պահանջվում են պլաստիկի վերամշակման փոքր ստուդիա հիմնադրելու համար:

Աղբի վերամշակումը Հայաստանում

Հայաստանում պլաստիկ թափոնների վերամշակման ոլորտում ներդրումներ կատարելուն խանգարում են բազմաթիվ տարբեր ռիսկեր և խոչընդոտներ, օրինակ՝ համապատասխան կառույցների և ենթակառուցվածքի բացակայությունը, պետական-մասնավոր ընկերությունների համագործակցության ցածր մակարդակը, ինչպես նաև թափոնների վերամշակման և կառավարման կարևորության մասին տեղեկացվածության պակասը:
«Վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում վերամշակվում է  պոլիէթիլենտերեֆտալատային պլաստիկ (PET) շշերի միայն 15%-ը, մինչդեռ համաշխարհային միջին ցուցանիշը 50% է: Այլ տեսակի պլաստիկ նյութերի մասին տվյալներ չկան,- Banks.am-ի հետ զրույցում ասում է Proper ընկերության համահիմնադիր Մարիաննա Միշոյանը: -Հավաքված շշերը վերամշակվում են և ուղարկվում հիմնականում Գերմանիա և Ռուսաստան: Մնացած մասը մնում է տեղում՝ ավելացնելով հողի բեռնվածությունը, աղտոտելով ջրի աղբյուրները, գյուղատնտեսական նշանակության հողերը, ինչպես նաև վտանգելով կենսաբազմազանությունը և հանրային առողջությունը»:

Մյուս կողմից, Մարիաննայի խոսքով, պլաստիկը արտադրության համար բավական հետաքրքիր նյութ է, որը բազմաթիվ հնարավորություններ է տալիս՝ ստանալու կայուն և երկարաժամկետ օգտագործման արտադրանք: «Ցավալի է, որ պլաստիկ իրերը մարդկանց շրջանում ունենում են այդքան կարճ՝ միանգամյա օգտագործման կյանք ունի, մինչդեռ բնության մեջ դրանց քայքայման համար անհրաժեշտ է 500-1000 տարի»,- ասում է Մարիաննան:

Ամբողջությամբ՝ banks.am



Նման նյութեր