Արթուր Պետրոսյանը հրաժարական ներկայացրեց
Advertisement 1000 x 90

Արթուր Պետրոսյանը հրաժարական ներկայացրեց

Ապրիլի 6-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթները: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Քննարկման արդյունքում Արթուր Պետրոսյանը ներկայացրել է իր դիրքորոշումը և հիմնավորումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նշվել է, որ Ազգերի Լիգայի մրցաշարին նախապատրաստվելու համար քիչ ժամանակ է մնացել, իսկ ազգային հավաքականին պետք են փոփոխություններ. Արթուր Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է Ռուբեն Հայրապետյանի կողմից:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը փոխադարձ շնորհակալություն են հայտնել համատեղ աշխատանքի համար:

Նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա մոտ օրերս:

Նշենք, որ Արթուր Պետրոսյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը ստանձնել է 2016 թվական նոյեմբերի 1-ին` այդ պաշտոնում փոխարինելով Վարուժան Սուքիասյանին։ Պետրոսյանը մինչ այդ շվեյցարական «Ցյուրիխ-2» թիմի գլխավոր մարզիչն էր։