Հաշվարկել են, որ ԱԺ շենքը շրջափակելու և վարչապետի ընտրությունը թույլ չտալու համար անհրաժեշտ է 51.200 մարդ
Advertisement 1000 x 90

Հաշվարկել են, որ ԱԺ շենքը շրջափակելու և վարչապետի ընտրությունը թույլ չտալու համար անհրաժեշտ է 51.200 մարդ

Ապրիլի 17-ին ԱԺ շենքը շրջափակելու ու վարչապետի ընտրությունը թույլ չտալու համար, սոցցանցերում մարդիկ փորձել են հաշվարկել ու եկել են եզրակացության, որ անհրաժեշտ է 51.200 հոգի, այս մասին հայտարարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները: «Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետը թույլ չտալը հնարավոր է ԱԺ շենքի ամբողջական ու խիտ շղթայով շրջափակելու դեպքում: Մեր խնդիրն է՝ թույլ չտալ քվեարկությունը: Պիտի փորձենք քաղաքացիական անհնազանդության խաղաղ ձևերով թույլ չտալ ՀՀԿ-ականների մուտքը խորհրդարան»,- քայլարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: «Բռնությանը բռնությամբ չպատասխանել, պասիվ դիմադրությամբ հաղթահարել բռնությունը, ցուցաբերել խաղաղ անհնազանդություն. սա պետք է լինի քաղաքացիների միավորման հիմքում»,- հավելել է ընդդիմադիր գործիչը: