«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլային, ով վերջերս հարցազրույցներից մեկում Պեպին անվանել էր շուն:
«Վերջապես մարդիկ իմացան իմ գաղտնիքները, իմացան, որ ես վատ մարդ եմ, ես վախկոտ եմ, բայց ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ եմ այդպիսին:
Ես երբեք չեմ շփվել Ռայոլայի հետ, հնարավոր է՝ Իբրահիմովիչն է իմ մասին պատմել նրան:
Չնայած այս ամենին 2 ամիս առաջ նա ինձ առաջարկում էր ձեռք բերել Մխիթարյանին և Պոգբային: Ինչո՞ւ, նա ցանկանում էր, որ Մխիթարյանն ու Պոգբան խաղան իմ թիմում: Ռայոլան պետք է պաշտպանի իր տղաներին և հասկանա, որ պետք չէ տանել նրանց իմ նման շների մոտ: Մարդկանց շան հետ համեմատելը սխալ է, նա պետք է հարգի շներին» ,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «Goal.com»-ը:
«BBC» -ն կապվել է իտալացի գործակալի հետ, ով նշել է, որ չի շփվել Գվարդիոլայի հետ, բայց նաև չի ժխտել,որ բանակցել է մանչեսթերյան ակումբի ներկայացուցիչների հետ: