Գրենկե-2018. Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի ներկայիս չեմպիոնի հետ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գրենկե-2018. Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի ներկայիս չեմպիոնի հետ

Գերմանիայում անցկացվող «Grenke Chess Classic»-ում այսօր կայանում են 6-րդ տուրի հանդիպումները:

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն այս տուրում սևերով մրցում էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Պարտիան ավարտվել է 52-րդ քայլում` ոչ-ոքի արդյունքով:

Այս տուրից հետո Արոնյանն իր ակիվում ունի 3.5 միավոր և 5-րդ տեղում է:

6-րդ տուրում Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիշը հաղթել էր գերմանացի Գեորգ Մեյերին, իսկ Մատիաս Բլուբաումը` հնդիկ Վիշավանաթան Անանդին:

armsport.am