2018 թվականին Ատլանտիկայում փոթորկային ակտիվությունն, ինչպես և 2017 թվականին, բարձր կլինի երկարաժամկետ միջին ցուցանիշներից, կանխատեսում են ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանգի համալսարանի (CSU) փորձագետները, որն այդպիսի նյութեր է հրապարակում արդեն 35 տարի:
Ըստ որում օդերևութաբանները ենթադրում են, որ այս անգամ չեն լինի այնպիսի ավերիչ փոթորիկներ, ինչպես անցյալ տարի, որը ռեկորդային էր շատ պարամետրերով: CSU-ի գնահատումներով՝ առաջիկա սեզոնում Ատլանտյան օվկիանոսի վրա կգոյանան 14 արևադարձային համակարգեր, որոնք կստանան սեփական անուն, այսինքն՝ կարող են էական ազդեցություն գործել եղանակային պայմանների, գյուղատնտեսության և էներգակիրների շուկաների վրա: Այդ 14-ի կեսը կարող են փոթորիկներ ճանաչվել: