Բրազիլիայում ավտոկայանատեղիի տեսահսկման խցիկները արձանագրել են նախկին թմրավաճառի կնոջ դաժան սպանությունը: Տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, կնոջը գնդակահարել են Սան-Պաուլուում նրա ամուսնու կալանքից շատ չանցած:
Ըստ life.ru-ի, տեսագրությունը տեղադրվել է Ցանցում Rondas79 օգտատիրոջ կողմից: Այսօրվա դրությամբ հայտնի է, որ սպանվածը տեղական բուհի իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհի էր: Ինչու են հանցագործները որոշել ամուսնու արարքների համար նրան սպանել, չի հայտնվում: Ներկա պահին գործը քննվում է Սան-Պաուլուի քաղաքացիական ոստիկանության կողմից: