«Հենց նոր ստացած գրությունս կրկին ու կրկին տակնուվրա արեց ներաշխարհս»
Advertisement 1000 x 90

«Հենց նոր ստացած գրությունս կրկին ու կրկին տակնուվրա արեց ներաշխարհս»

Կոմիտաս վարդապետը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հենց նոր ստացած գրությունս կրկին ու կրկին տակնուվրա արեց ներաշխարհս, քանի որ նյութը մտահոգիչ է բոլորիս համար, կարդացեք և տեսեք թե այսպես կոչվցած թոլերանտությունը ուր է հասցնում մեր հավաքական կյանքը, ինչքան էլ փորձում ենք ազատամիտ ազատամիտ խաղալ, վերջում պարզվում է, որ կանգնած ենք ողբերգության և քայքայման շեմին:

Կարդացեք և համոզվցեք.

Բարի լույս և բարի օր սիրելի Կոմիտաս վարդապետ:Ես Ձեզ գրում եմ Չարենցավան քաղաքից ու շատ անհանգստացած եմ մեր քաղաքում օրեցօր տարածված մորմոնների ու եհովայի վկաների ավելացման, նրանց «Հմուտ» գործունեության համար: Ես Ձեզ խնդրում եմ օգնել կամ որոշ լուծում տալ այս հարցին:Ասեմ որ քաղաքի ներկա գործող քահանայից մենք շատ գոհ ենք, այ թե ինչպես պետք է պայքարել չգիտեմ: Դրա համար Ձեզ եմ գրում: Արդեն մեկ տարի գուցե ավելին կլինի եհովայի վկանները դրսում կանգնած հատուկ տեղակայված ցուցատախտակների վրա տեղադրված իրենց բրոշուրներն են տրամադրում անց ու դարծ անողներին, էլ չեմ ասում ինչքան ընտանիքներ քայքայման եզրին են, զուտ ամուսինների վեճ որը բերում է բաժանության:

Ինչպիսի օղակներ պիտի կարողանան կանխել այսպիսի հեշտությամբ տարածվող, սնկերի, դեմ: Անչափ շնորհակալ կլինեմ, եթե օգնած լինեք մեզ»: