Ֆրանսիացի գործարար Բեռնար Առնոն` Louis Vuitto-ի ղեկավարը, ԵՎրոպայի ամենահարուստ մարդն է ճանաչվել։ Նա առաջ է անցել Inditex ընկերության հիմնադիր, իսպանացի միլիարդատեր Ամանսիո Օրտեգայից։ Այս մասին հայտնում է Bloomberg Billionaires Index-ը։ Գործակալությունը ֆրանսիացի միլիարդատիրոջ կարողությունը 70,7 միլիարդ դոլար է գնահատվել։
Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում Առնոն զիջում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին ու ամերիկացի գործարար Ուորեն Բաֆեթին։ 2017 թվականին Առնոն Forbes–ի ցուցակի երրորդ հորիզոնականում էր հայտնվել կապիտալի աճի արագության համար։ Մեկ տարվա ընթացքում նրա կարողությունը, ըստ Forbes–ի, ավելացել է ավելի քան երկու անգամ։