Պապուա Նոր Գվինեայի ափերին տեղի է ունեցել 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Երկրաշարժի օջախը գտնվել է երկրակեղևից 8 կմ խորության վրա:
Տեղեկություններ տուժածների կամ ավերումների մասին չկան: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: