Եվրոպական շատ երկրներից առաջ Հայաստանի խորհրդարանն արդեն կին պատգամավորներ ուներ։ Մանդատը, սակայն, պատգամավոր կանանց երջանկություն չպարգևեց։
20-րդ դարի սկզբում, երբ աշխարհի` այսօր արդեն զարգացած, դեմոկրատական երկրներում կանայք դեռ պայքարում էին տղամարդկանց հավասար ընտրվելու իրավունք ստանալու համար, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանում 3 կին պատգամավոր կար։
«Եվրոպայից գրեթե 30 տարի առաջ մենք կին պատգամավորներ ունեինք։ Ամերիկան, Ֆրանսիան, Անգլիան կանանց ընտրվելու իրավունք տվեցին միայն 40-50-ական թվականներին։ Ընտրելու իրավունքը կար, բայց ընտրվելու` ոչ»,- Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի կին պատգամավորներին ներկայացնելով` Sputnik Արմենիային ասաց ՀՅԴ պատմության թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանը։
Առաջին կին պատգամավորների մասին մեզ հասած ու թանգարանում ներկայացված տեղեկությունները շատ քիչ են։
1919թ-ի հունիսի 4-ին Հայաստանի առաջին հանրապետությունում առաջին անգամ անցկացված ընտրությունների արդյունքում ձևավորվեց 80 պատգամավորից բաղկացած խորհրդարանը, որի 3 անդամները կանայք էին`Կատարինե Զալյան-Մանուկյանը, Վարվառա Սահակյանն ու Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը։
Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը, Վարվառա Սահակյանն ու Կատարինե Զալյան-Մանուկյանը
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am