Բարի գալուստ աշխարհ. մանկան ծննդի առաջին րոպեներն «Արմենպրես»-ի ֆոտոշարքում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բարի գալուստ աշխարհ. մանկան ծննդի առաջին րոպեներն «Արմենպրես»-ի ֆոտոշարքում

Հայաստանի ծննդատներում 2018 թվականի հունվար և փետրվար ամիսներին 5397 երեխա է լույս աշխարհ եկել: Առողջապահության նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ 2909 երեխա ծնվել է հունվարին, իսկ 2488-ը` փետրվարին:

Վերջին երկու ամսվա տվյալներով` ամենաշատ ծնունդները Երևանում գրանցվել են Էրեբունի բժշկական կենտրոնում` 628 ծնունդ, ամենաքիչը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում` 44 ծնունդ:

Հունվար-փետրվար ամիսների ընթացքում հանրապետության մարզերում ծնունդների առումով ամենաակտիվը Շիրակի մարզն է: Այնտեղ գրանցվել է 433 ծնունդ. 249-ը՝ հունվարին, 184-ը` փետրվարին:

Մարզերից ծնելիության առումով ամենապասիվը Վայոց ձորն է, որտեղ ընդամենը 53 ծնունդ է գրանցվել, ընդ որում Ջերմուկի հիվանդանոցում երկու ամսում մեկ ծնունդ է գրանցվել:

Երկու ամսվա տվյալներով՝ մեկական ծնունդ է գրանցվել նաև Արտենիի և Արծվաբերդի բուժկենտրոններում:

«Արմենպրես»-ի լուսանկարիչը ֆիկսել է մանկան ծննդի առաջին րոպեները: