Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է Սանդա քաղաքի 73-ամյա բնակչին՝ ավելի քան 20 տարի իր որդուն վանդակում պահելու համար։ Այս մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը։
Տղամարդն իր այդ քայլը պատճառաբանել է նրանով, թե որդին, ով հիմա արդեն 42 տարեկան է. իբր ունի հոգեկան խնդիրներ։
Տանը կից կառուցված շինությունում նա տեղադրել է փայտե վանդակ, որն ուներ 1,8 մետր երկարություն, 0,9 մ լայնություն և 1 մետր բարձրություն: Հատակին դրված էր կենդանիների համար նախատեսված անկողնային պարագաներ, իսկ դուռը՝ կողպեքով փակ։ Հայրը թույլատրել է որդուն երկու օրը մեկ անգամ լվացվել և ուտել տանը՝ իր հետ։
Կատարվածի մասին տեղի իշխանությունները տեղեկացել են 2018 թ. հունվարին, երբ խնամակալության ծառայության աշխատակիցն այցելել է՝ խոսելու նրա հանգուցյալ կնոջ հետ կապված հարցերի մասին։ Այդ ժամանակ որդին գտնվել է տանը գրեթե մերկ, իսկ հատակին տեսել է մի քանի անկողնային պարագաներ։
Սա Ճապոնիայում առաջին նման դեպք չէ: 2017 թ. դեկտեմբերին Օսակայում մի տարեց զույգ էր ձերբակալվել, որը 15 տարի շարունակ դստերը պահել էր փոքր սենյակում: Աղջիկը մահացել է հիպոթերմայից: Մահվան պահին նա կշռել է ընդամենը 19 կգ։