Մահացել է լեգենդար բասկետբոլիստ Գոհար Գրիգորյանը. 1in.am
Advertisement 1000 x 90

Մահացել է լեգենդար բասկետբոլիստ Գոհար Գրիգորյանը. 1in.am

84 տարեկան հասակում մահացել է լեգենդար բասկետբոլիստուհի Գոհար Սումբատի Գրիգորյանը:
Գոհար Գրիգորյանը ծնվել է 1934 թվականի հոկտեմբերի 17-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում:

1952-1956 թվականներին սովորել է Թբիլիսիի պետական մանկավարժական համալսարանում:
1957-1958 թթ. դարձել է ԽՍՀՄ բարձրագույն լիգայի արծաթե մեդալակիր:
1965 թվականին ընդգրկվել է ԽՍՀՄ երիտասարդական հավաքականի կազմում:

1965 թվականին Հունգարիայում տեղի ունեցող համաշխարհային ունիվերսիադայում, ԽՍՀՄ ուսանողական հավաքականի կազմում դարձել է առաջնության չեմպիոն:
1955 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում:
Մասնակցել է ԽՍՀՄ հինգ համամիութենական ժողովուրդների սպարտակիադայի:

Վերջին տարիներին աշխատել է մանկապատանեկան մարզադպրոցներում, պատրաստել է սաներ, ովքեր բազմիցս ընդգրկվել են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան խորին ցավակցություն է հայտնում լեգենդար բասկետբոլիստուհու ընտանիքի անդամներին, հարազատներին և բարեկամներին:

1in.am