
Վաչագան Ա. Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հ-2-ով Գայանե Փայտյանի մոտ մի կին էր նստած հարցազրուցի: Ցավոք, չեմ ճանաչում այդ բավականին լավ կահավորված կնոջը: Խոսում էր հայերեն, սակայն մի առանձին ներքին հրճվանքով անցնում էր ռուսերենի: Մի երկու նախադասությունից հետո ուսյալ կինն այդ նորից դառնում էր խեղճ ու կրակ հայերենին: Այդպես՝ անընդհատ:
Էդքան հետ ու առաջ անելուց մարդու սիրտ է խառնում:
Պարզ է, փոխեցի ալիքը, բայց քաղքենության գետերը վարարել են ու ալիքներն էլ պղտոր են»