Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 3 մեքենա բախվել է կովերին, որոնցից մեկը սատկել է. կա վիրավոր (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 3 մեքենա բախվել է կովերին, որոնցից մեկը սատկել է. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում 70-ամյա Պայքար Թումանյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 42 OO 559 համարանիշի, 26-ամյա Նարեկ Սախոյանը՝ իր վարած Mercedes մակնիշի 12 SV 002 համարանիշի և 30-ամյա Ուսուբ Ասատրյանը՝ իր վարած Opel Zafira մակնիշի 35 MX 893 համարանիշի ավտոմեքենաներով բախվել են ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված կովերի, որոնցից մեկը սատկել է, մյուսը՝ ստացել վնասվածքներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «06»-ի մեկ ուղևոր տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: