
Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստ:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր են ժամանել նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողության մասնակիցները, հյուրերը:
Համալիր են ժամանել հյուրեր թե Հայաստանից, թե արտերկրից: Ներկա են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ Հայաստանից և այլ երկրներից, սփյուռքահայեր, հասարակական, քաղաքական գործիչներ և այլք: