«Խորհրդային հուշարձանացումը» որպես մոդեռնիստական նախագիծ և «հիշողության լեզու». Խորհրդային ժառանգություն. Գայանե Շագոյան. boon.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Խորհրդային հուշարձանացումը» որպես մոդեռնիստական նախագիծ և «հիշողության լեզու». Խորհրդային ժառանգություն. Գայանե Շագոյան. boon.am

Հուշարձանները, ի տարբերություն արձանների, հիմնականում մոդեռնիստական շրջանի նախագծեր են՝ կոչված նշելու ազգային պետության կամ XX դարի կայսրություններում իշխանության տարածման սահմանների մարկերներ: Դրանք ստեղծում են հիշելու և իշխանությունների հաստատման նոր լեզու: Պատահական չէ, որ տոտալիտար համակարգի «հուշարձանային» լեզուն նույնական է կամ իրար շատ նման տարբեր պետություններում, որոնք չունեն ո՛չ լեզվական, ո՛չ էլ աշխարհագրական մերձություն: «Մանր ֆորմաների ճարտարապետության» մաս կազմող հուշարձանների անվանումը տարբեր լեզուներով հղում է ‘հիշել’ բառին (հմմտ. ‘памятник – ‘память’, ‘помнить’, monument՝ ծագում է լատ. monere ‘հիշեցնել’, անգլ. memorial հղում memory – հիշողություն, և հայ. ‘հուշարձանը’ – հուշ և արձան արմատներից է) և նշում է այս կոթողների սոցիալական գործառույթը, իմա՝ հիշելը կամ խմբային հիշողություն ձևավորելը:

boon.am