Պերուում նոր առեղծվածային գեոգլիֆներ են հայտնաբերվել
Advertisement 1000 x 90

Պերուում նոր առեղծվածային գեոգլիֆներ են հայտնաբերվել

Պերուում Սեչուրա անապատից ոչ հեռու գտնվող Նասկա սարահարթում գիտնականները հայտնաբերվել են նոր պատկերներ ու գեոգլիֆներ: Այդ մասին հայտնել է National Geographic-ը:

Ընդամենը հետազոտողները հայտնաբերել են 50 պատկեր, այդ թվում՝ մարդաձև գեոգլիֆներ, ինչպես նաև կենդանիների ու բնական երևույթների պատկերներ: Գեոգլիֆների մի մասը գտնվում է Պալպա սարահարթում՝ Նասկայից մի քանի տասնյակ կիլոմետր հյուսիս ընկած շրջանում: Գիտնականները գեոգլիֆները գտել են արբանյակային նկարահանումների ու անօդաչուների օգնությամբ:

Ներկայում գիտնականները պարզում են այդ պատկերների ստույգ տարիքը և ծագումը: Համարվում է, որ դրանք ստեղծվել են Նասկա մշակույթի ներկայացուցիչների կողմից մեր թվարկության 200-ից մինչև 700 թվականն ընկած ժամանակաշրջանում: Առայժմ գիտնականները չեն կարող ստույգ ասել, թե ինչու էին հին քաղաքակրթություններն ստեղծում հսկայական պատկերներ, որոնք նկատելի էին դառնում թռչնի թռիչքի բարձրությունից: Առավել տարածված վարկածներից մեկն այն է, որ հին մարդիկ այդ կերպ կարող էին նշաններ տալ այլմոլորակայիններին:



Նման նյութեր