այտնի մարդիկ բնավորության ո՞ր գծերն են խնամքով թաքցնում հանրությունից, արդյոք ունեն անհայտ կողմեր, որոնք դժվար է կռահել` հետևելով նրանց բեմական գործունեությանը: Tert.am Life–ի «Հայտնիների անհայտ կողմերը» խորագրում այս անգամ բացահայտում ենք երգչուհի Սիլվա Հակոբյանին:
Սիլվային հանրությունը ճանաչում է որպես հանգիստ ու անվախ մարդու, պարզվում է, իր ամենամեծ թերությունը երգչուհին համարում է հենց վախերը:
-Ո՞րն է Ձեր բնավորության ամենաբնութագրական գիծը։
-Համեստությունը:
-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ թերությունը, որը, հնարավորության դեպքում, կցանկանայիք շտկել կամ վերացնել։
–Երևի վախը, որ, երբեմն, ունենում եմ: Իհարկե, վախեր բոլորն ունեն, բայց կան բաներ, որոնց հանդեպ ես վախ ունեմ ու կուզեի փոխել:
–Իսկ ինչի՞ց եք շատ վախենում։ Այդ վախն անհաղթահարելի համարո՞ւմ եք։
-Մթությունից եմ շատ վախենում: Եղել է դեպք, երբ հայտնվել եմ մթության մեջ, արագ լույս եմ վառել։) Բարձրությունից էլ եմ շատ վախենում: Իսկ եթե ավելի գլոբալ ասեմ, պատերազմից եմ վախենում:
-Ի՞նչ հատկությամբ կուզեիք օժտված լինել։
-Անբուժելի հիվանդությունները բուժելու կարողությամբ: Կունեի կարողանալ այնպես անել, որ ապրել շարունակեն նույնիսկ այն մարդիկ, ում ապրելու հույս այլևս չեն տալիս:
-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ բարկացնում հասարակության, մարդկանց մեջ։
–Չարությունը: Դա կարող է արտահայտվել անգամ դիմացինի մասին կարծիք հայտնելիս կամ դիմացինի կյանքում տեղի ունեցած լավ իրադարձությանը չարությամբ վերաբերվելով:
Ամբողջությամբ՝ life.tert.am