Վիսկոնսի 60-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել 3 սպանության համար։ Նրա զոհերն են դարձել մանկահասակ երեխաները, նրանց թվում՝ իր մանկահասակ որդին, ով սպանվել է տարիներ առաջ։ Կինը տվել է խոստովանական ցուցմունք է տվել եւ պատմել, թե դայակ աշխատելու ժամանակ ինչպես է խեղդամահ արել 6 ամսական տղային եւ երկու ամսական աղջկան։ Այդ մասին հաղորդում է People։
Տարիներ շարունակ կինն անպատիժ է մնացել, որովհետեւ կարողացել էր համոզել նախաքննությանը, որ երեխաները մահացել են հանկարծակի մանկական մահերի սինդրոմից։ Դաժան հանցագործությունների մասին հայտնի է դարձել, երբ ոստիկանություն է դիմել նրա դուստրը։ Աղջիկը պատմել է, որ մայրը տարիներ առաջ սպանել է իր եղբորը աղբի տոպրակում, քանի որ նա հաճախ էր լալիս։ Նոր հանգամանքներով պայմանավորված բոլոր երեք գործերը վերաբացվել են։
Հարցաքննության ժամանակ ձերբակալվածն ասել է, որ մյուս երկու երեխաներին խեղդամահ է արել մանկական ծածկոցով՝ ծնողներին ասելով, թե նրանք պարզապես դադարել են շնչել։ «Ես չեմ կարող խնամել երեխաներին, ովքեր մշտապես լացում են»,- հայտարարել է դայակը։