Անցած շաբաթ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել շուրջ երկու տասնյակ ռուս գործարարների, օլիգարխների, պաշտոնյաների նկատմամբ: Ներկայացնում ենք ցուցակի այն անձանց, որոնց ղեկավարած ընկերությունները ներկայություն ունեն Հայաստանում:
Անդրեյ Կոստին, ՎՏԲ բանկի նախագահ: ՎՏԲ բանկը ներկայացված է Հայաստանում և ամենամեծ մասնաճյուղային ցանցերից մեկն ունի:
Ալեքսեյ Միլլեր, Գազպրոմի ղեկավար:
Օլեգ Դերիպասկա, Ռուսալ ընկերության սեփականատեր:
Ռուսալին է պատկանում Երևանում գտնվող Արմենալ գործարանը, որը փայլաթիթեղ է արտադրում:
Արմենալի արտադրանքը հիմնականում արտահանվում է ԱՄՆ և Եվրամիության երկրներ: Պատժամիջոցների ցանկից երկու հոգի՝ Վիկտոր Վեկսելբերգը և Սուլեյման Քերիմովը Դիլիջանի միջազգային դպրոցի դոնորներից են:
Ամբողջությամբ՝ lragir.am կայքում: