Կեմերովոյի մարզում քննիչները վերսկսել են 25 տարի առաջ տեղի ունեցած 16-ամյա աղջկա բռնաբարության քրեական գործի քննությունը: Ըստ life.ru-ի, այդ մասին հաղորդում է ՌԴ ՔԿ ռեգիոնալ քննչական վարչության կայքը:
Վերսկսվել է քրեական գործի նախաքննությունը, որը կասեցվել էր 1993թ. մեղադրյալի հետախուզվելու պատճառով: Հեռակա այն ժամանակ 18-ամյա չարագործին հանցագործության կատարման մեղադրանք էր առաջադրվել, ասվում է հաղորդագրության մեջ:
Քննության տեղեկություններով, 1993թ. մարտին երիտասարդն իր ծանոթի հետ միասին դարանակալել են 16-ամյա աղջկան բնակելի տան շքամուտքում: Ֆիզիկական ուժ գործադրելով՝ չարագործները ստիպել են աղջկան իրենց հետ գնալ ձեղնահարկ, որտեղ էլ բռնաբարել են նրան: Դրանից հետո նրանք սպառնացել են տուժածին հաշվեհարդարով և ասել, որ մտադիր են մեկ անգամ էլ կրկնել իրենց զվարճությունները:
Վերադառնալով տուն՝ աղջիկն ամեն ինչի մասին պատմել էր մորը, որի հետ միասին դիմել էր իրավապահ մարմիններին: Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում ձերբակալվել էր կասկածյալներից մեկը, նրան բանտարկել էին, իսկ պատիժը կրելուց հետո՝ ազատ արձակել:
Նրա հանցակցի նկատմամբ այն ժամանակ հետախուզում էր հայտարարվել, 25 տարի նրան որոնում էին: Այդ ամբողջ ժամանակ նա ապրում էր իր կրտսեր եղբոր անվան տակ: Չարագործը սկզբից թաքնվում էր Ալթայի երկրամասում, հետո վերադարձել էր Կեմերովո, և անգամ հասցրել էր երկու անգամ ամուսնանալ:
Գործը նոր զարգացում էր ապրել այն պահին, երբ իրավապահները իմացել էին տղամարդու մասին, ով աշխատում է շուկայում նույնական ազգանվամբ, և որոշել էին անցկացնել նրա անձի ստուգումը: Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել էին կասկածյալին աշխատավայրում: Երեք երեխայի 43-ամյա հայրը ինքնակամ գնացել էր բաժանմունք և խոստովանական ցուցմունքներ տվել:
Գերատեսչությունը հաղորդում է, որ հիմա ստուգվում է նրա մասնակցությունն այլ հանցագործություններին: