Գինեսի ռեկորդների գրքի վարկածով Ճապոնիայի Հոկայդո հյուսիսային կղզու 112-ամյա բնակիչը ճանաչվել է մոլորակի ամենատարեց տղամարդը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 10-ին հայտարարել է համանուն կազմակերպությունը:
Աշխարհի ամենատարեց տղամարդ է ճանաչվել Մասաձո Նոնական, որը ներկայում 112 տարեկան և 259 օրական է: Ավելի վաղ երկարակեցության ռեկորդը պատկանում էր 113-ամյա Ֆրանցիսկո Օլիվերին՝ Իսպանիայից: Նա մահացել է այս տարվա փետրվարին: