Արշակ Կարապետյանը տարակուսած է. «Գողացե՞լ են շենքի քարերը». aravot.am
Advertisement 1000 x 90

Արշակ Կարապետյանը տարակուսած է. «Գողացե՞լ են շենքի քարերը». aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ գտնվող հին Երևանի շենքերից մեկի քարերը գողացվել են: Ընդ որում` այն պետք է վերականգնվեր «Երևան իմ սեր» հիմնադրամի կողմից: Հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը սկզբում չցանկացավ որևէ մեկնաբանություն անել, ասաց, որ անհարմար տեղում է և կպատասխանի մեր հարցերին մի քանի օրից: Երբ պնդեցինք, որ թեկուզ հերքի կամ հաստատի, իսկապե՞ս գողացվել են վերականգնվող հին երևանյան շենքի քարերը, Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, որ առաջին անգամ է նման բան լսում:

«Գողացե՞լ են այն շենքի քարերը, որը հիմա մենք կառուցում ենք: Եթե ձեզ հետաքրքիր է, մի քիչ ավելի մանրամասն մի քանի օր հետո կխոսենք»,- ասաց նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: