Իտալիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զանգակատուն է փլվել
Advertisement 1000 x 90

Իտալիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զանգակատուն է փլվել

Արևելյան Իտալիայի Մուչչա քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փոքրիկ զանգակատուն է փլվել: Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ANSA գործակալությունը:

Տուժածների և այլ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Երկրաբանության և հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը, որի օջախը գտնվել էր 9 կմ խորության վրա, 4.7 մագնիտուդ էր:

Էպիկենտրոնը գտնվել է Մուչչա քաղաքից 1.2 կմ դեպի հյուսիս, որտեղ շուրջ 900 մարդ է ապրում:

haynews.am



Նման նյութեր