«Այն, ինչ արել ենք՝ առանց ֆինանսի մասին մտածելու ենք արել». Արամ MP3 (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Այն, ինչ արել ենք՝ առանց ֆինանսի մասին մտածելու ենք արել». Արամ MP3

Ռուսական մի լավ ասացվածք կա. «хорошее дело БРАК-ом не назовут»: Իհարկե, առանց ավելորդ լրջության և հումորի մեծ չափաբաժնով լի՝ Արամ mp3-ի «Ասա» տեսահոլովակն ինչ-որ առումով հիշեցում էր նորաթուխ կամ «հնաթուխ» զույգերին, որ շատ հավանական է՝ պարբերաբար հայտնվեն հարցեր պարզաբանելու «ընտանեկան ռինգում»:

14689843_1243380315735949_1096005927_o

«Սիրելիներս, ահա և երկար սպասված հայալեզու երգս՝ իր տեսահոլովակով: Հուսով եմ, այն Ձեզ դուր կգա և Ձեր արձագանքն ինձ կտա հետագա աշխատանքի համար անհաժեշտ էներգիա: Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել իմ շատ-շատ տաղանդավոր ընկերներին»,- գրել է Արամ mp3-ին՝ իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով «Ասա» երգի տեսահոլովակը: Ի դեպ, Արամի հայալեզու երգի պրեմիերան կայացավ այսօր Երևանի մոլերից մեկում: Հատուկ պրեմիերայի համար պատրաստվել էր փոքրիկ «բեմ-ռինգ», որտեղ և Արամը ներկայացրեց նոր երգը: Հանդիսատեսի պակաս Արամի տեսահոլովակը չէր զգում՝ հաշվի առնելով, որ տեսահոլովակի պրեմիերայից և ևս մի քանի հիթային երգեր կատարելուց հետո հանդիսատեսը շուրջ մեկ ժամ բաց չէր թողնում երգչին: Գրկախառնությունների և սելֆիների տեղատարափն անվերջ էր թվում: Սակայն մենք կարողացանք զրուցել Արամի հետ երկրպագուների սիրուց քիչ հեռու:

14632619_1243380435735937_963006749_o

– Մոլում տեսահոլովակի պրեմիերա անելն ու հանդիսատեսի համար երգելն իհարկե տոն է՝ թե երգչի, և թե նրան սիրող ունկնդրի համար, սակայն այս ամենը, կարծում եմ, նաև հետագա նպատակներ պետք է հետապնդի:

– Սա պարզապես աշնանը դուրս եկած տեսահոլովակի պրեմիերա էր, որը մենք որոշեցինք անել այստեղ և հենց այս տարբերակով՝ մուտքն ազատ, հանդիսատեսի ներկայությամբ: Կար տարբերակ՝ անել փակ միջոցառում, բայց այս անգամ որոշեցինք այլ կերպ ներկայացնել տեսահոլովակը:

14632709_1243380325735948_1793682010_o

– Բավականին մեծ թվով հանդիսատես էր հավաքվել: Սպասո՞ւմ էիք նման ջերմ ընդունելություն:

14677936_1243380425735938_1870923757_o

– Իրոք, բավականին ուրախ կիրակի ստացվեց: Ինձ համար կրկնակի ուրախ կիրակի, նախ՝ լավ ժամանակ անցկացրեցինք և արեցինք պրեմիերա, որը սիրվեց ժողովրդի կողմից, ինչն ամենից կարևորն է: Այսուհետ «Ասա»-ն կլինի և համացանցում, և եթերում:

14697108_1243380442402603_177271795_o

– Բավականին որակով տեսահոլովակ է ստացվել: Բացի այդ, նման միջոցառում կազմակերպելը ներդրում է պահանջում: Այդ գումարները վերադառնո՞ւմ են արտիստին՝ ժամանակի ընթացքում:

14697346_1243380342402613_1518200486_o

– Այն ինչ արել ենք, առանց ֆինանսի մասին մտածելու ենք արել, որպեսզի ստացվի որակով և սիրվի: Բնականաբար, ծախսեր եղել են, բայց եթե ուզում ես որակով ինչ-որ բան անել, պետք է որոշակի ծախսեր անել: Ի դեպ, սպասվում է ևս մեկ երգ, որը դուրս կգա արդեն ձմռան ավարտին, որն անակնկալ է, քանի որ ես մենակ չեմ կատարում այդ երգը: Իսկ դեկտեմբերին եթերում կլինի մայիս ամսին տեղի ունեցած իմ համերգի տեսագրությունը:

– Տեսահոլովակում զույգն իր հարաբերություններն է պարզում բոքսի ռինգում: Երևի յուրաքանչյուր զույգ ընտանեկան կյանքում պարբերաբար հայտնվում է նմանատիպ «ռինգերում»: Իսկ Դուք Աննայի հետ հայտնվո՞ւմ եք նմանօրինակ իրավիճակներում:

14724223_1243380309069283_111642955_o

– Ռինգ ասվածը, իհարկե, կոպիտ էր, բայց այո, լինում են որոշակի դեպքեր, երբ վիճում ենք, բանավիճում ենք, երբեմն՝ մի փոքր երկար, բայց ի վերջո գալիս ենք ընդհանուր հայտարարի:

14699758_1243380432402604_2006395900_n

Ի դեպ, տեսահոլովակի նկարահանման ժամանակ Արամի ոտքի մատը վնասված է եղել, և նա ստիպված մի ամբողջ օր տևած նկարահանումներին մասնակցել է կոտրված մատով: Արամը պատմեց նաև, որ նկարահանումների ժամանակ մի քանի հարված այնուամենայնիվ պլստացել և հասել է իր դեմքին: Դա զարմանալի չէ, քանի որ տեսահոլովակի գեղեցկուհին մեզ հետ զրույցում ասաց, որ ժամանակին, ոչ պրոֆեսիոնալ մակարդակով իհարկե, այնուամենայնիվ զբաղվել է մի քանի մարզաձևով:

Քրիստինե Մարտիրոսյան