Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն խոսել է «Արսենալի» հետ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պաստախան խաղի մասին` անդրադառնալով նաև Մխիթարյանի բացակայությանը.
««Արսենալը» պահեստայինների երկար նստարան ունի: Նրանք կարող են ռոտացիա կիրառել:
Մխիթարյանին փոխարինել էլ, իհարկե, բարդ է: Նա կարող է խաղալ տարբեր դիրքերում:
Սակայն նրա բացակայությունից մեր գործը չի հեշտանալու»,- Գոնչարենկոյի խոսքերը մեջբերում է «sport-express.ru»-ն:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է լոնդոնյան ակումբի հաղթանակով` 4:1 հաշվով: