Վարդան Մինասյանի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում վերադառնալը լայն քննարման առարկա է դարձել հասարակության շրջանում: Տարիներ շարունակ երկրպագուները սպասում էին այս մասնագետի վերադարձին: Շատերի կարծիքով Մինասյանն այն մարզիչն է, որը կարող է ոտքի կանգնեցնել Հայաստանի հավաքականը: Վերջինս նախապատրաստվում է Ազգերի լիգայի խաղարկությանը և իրական հնարավորություն ունի հայտնվելու 2020 թվականին կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում: Մինասյանի վերադարձի, ինչպես Հայաստանի հավաքականին վերաբերվող խնդիրների մասին «Առաջին լրատվականը»-ը զրուցել է մեր ազգային թիմի նախկին կիսապաշտպան շվեդական «Լինշոպինգ սիթիում» ելույթ ունեցող Լևոն Պաչաջյանի հետ: Վերջինս Հայաստանի հավաքականում խաղացել է նաև Մինասյանի գլխավորությամբ:
– Լևոն, երկար տարիներ լինելով մեր հավաքականի առաջար ֆուտբոլիստներից մեկը, ինչպե՞ս կգնահատեք Վարդան Մինասյանի վերադարձը:
– Եթե նայենք այն թեկնածուներին ովքեր որ կարող էին այս պահին գլխավորել հավաքականը, ապա կարծում եմ Մինասյանի ընտրությունը տրամաբանական էր։ Խոսքը նրա մասին է, որ ֆեդերացիան բազմիցս նշել է, որ վստահելու է տեղացի հայ մարզչի։ Կարծում եմ հաշվի են առել անցյալի հաջողությունները և Մինասյանի երիտասարդ ֆուտբոլիստների հետ լավ աշխատելու փորձը:
– Ստեղծված իրավիճակում կկարողանա՞ այս մասնագետը ոտքի կանգնեցնել մեր հավաքականը:
– Ժամանակը ցույց կտա, համենայնդեպս պետք է լավատես լինել։ Չնայած իրոք մեծ խնդիրներ են առաջացել վերջին ժամանակահատվածում։ Հավաքականը ոչ միայն հաղթանակների կարիք ունի, այլ պետք է ձեռագիր ունենա, որը պետք է հիմք դառնա կայուն ելույթների։ Թե ինչքանով կկարողանա Մինասյանը իր ձեռքի տակ ունեցող կադրերով դրան հասնել ցույց կտա ժամանակը։
Ամբողջությամբ՝ 1in.am