Environmental Working Group հասարակական կազմակերպությունը հրապարակել է պտուղ-բանջարեղենի «Կեղտոտ դյուժինը», որոնք պեստիցիդներով են թունավորված: Շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպությունը այս ցուցակն ամեն տարի հրապարակում է ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության թեստերի հիման վրա: Դիետոլոգները կոչ են անում այն արհամարհել՝ համարելով, որ մարդկանց հետ է պահում առողջ սնունդից:
2018 թվականի կեղտոտ դյուժինը.
Ելակ
Սպանախ
Նեկտարին
Խաղող
Դեղձ
Բալ
Տանձ
Լոլիկ
Նեխուր
Կարտոֆիլ
Բուլղարական քաղցր պղպեղ
Ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ ելակի, դեղձի, կարտոֆիլի, նեկտարինի, բալի և խնձորի 98 տոկոսը դրական արդյունք են ցույց տվել, համենայնդեպս՝ պեստիցիդներից մեկի վերաբերյալ:
Սակայն IFIC Foundation-ի պարենային տեխնոլոգիաների գծով տնօրեն Տամիկա Սիմսը վախենում է, որ նման ցուցակը սպառողներին, ավելի շուտ, կվնասի, այլ ոչ թե կօգնի, քանի որ կստիպի խուսափել առողջ մթերքներից:
«Ես կարծում եմ, որ սա մարդկանց մատուցված արջի ծառայություն է, որոնք չեն կարող իրենց թույլ տալ օրգանական մթերքներ օգատագործել կամ դրանք վաճառքում չեն գտնում: Սխալ է խորհուրդ տալ ընդհանրապես մրգեր ու բանջարեղեն չուտել»,- ասում է նա: Ըստ որում՝ Տամիկա Սիմսը պնդում է, որ թեստավորված բանջարեղենի և մրգերի 99 տոկոսի դեպքում պեստիցիդներով աղոտվածության մակարդակը թույլատրելիից ցածր է եղել: