Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում վերջերս բացառիկ խաչքարեր ու տապանաքարեր են հայտնաբերվել, որոնք մինչ օրս անհայտ էին, և հնագետները երբևե չեն հիշատակել դրանց մասին։
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենը Արգիճի գետի ափին է։ Նախկինում գյուղը կոչվել է Կոթ և եղել է Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը: IX դարում Գեղարքունիքի կառավարիչը Աշոտ I Բագրատունու թոռն էր` Գրիգոր Սուպան II-ը (մոտավորապես 859-912/913 թթ.)։ Հենց նա է կառուցել հիանալի Կոթավանք եկեղեցին։
Գյուղը, ինչպես և բուն վանքը, շատ է տուժել թուրքական ցեղերի հարձակումներից։ Հայտնի է, որ XVI-XIX դարերում այս տարածքում հիմնականում քրդական ցեղեր են ապրել։ Սակայն արդեն 19-րդ դարի վերջին այստեղ հաստատվել են Ալաշկերտի հայերը։
Գաղթականները, տեսնելով, որ գյուղում գործող եկեղեցի չկա (Կոթավանքը վերականգնվել ու սկսել է գործել միայն մի քանի տարի առաջ), որոշել են փոքրիկ ժամատուն կառուցել։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am