
Երեկ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանի պսակադրությունը:
Պսակադրությունը տեղի է ունեցել Մարաշի սուրբ Աստվածամայր եկեղեցում, հարսանեկան խնջույքը` Ջրվեժի «Վիլլա» ռեստորանում:
Մեզ հայտնի դարձավ, որ արարողությունն անցնել է ընկերների, հարազատների, գործընկերների շրջանակում: Բնականաբար, ներկա է եղել նաև Սերժ Սարգսյանը:
Հարսնացուն, ինչպես մեզ հաջողվեց ճշտել, մասնագիտությամբ միջազգայնագետ է, հասարակության լայն շրջանակներին հայտնի չէ: Անուշ Հարությունյանը սովորում է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայում: