ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Մայք Պոմպեոն հայտարարել է, որ «ռուսական ագրեսիայի» հանդեպ ԱՄՆ մեղմ վերաբերմունքի բազմամյա ժամանակաշրջանն ավարտված է: Ռուսաստանը վտանգ է ներկայացնում ԱՄՆ համար և նրա հետ պետք է կոշտ լինել, ասել է Պոմպեոն: Այս մասին հայտնում է The Washington Examiner-ը:
«Ռուսաստանը շարունակում է ագրեսիվ գործել՝ հենվելով այդ ագրեսիայի հանդեպ բազմամյա մեղմ քաղաքականության վրա», – ասել է պետքարտուղարի թեկնածուն: