«Հիմա որ իմ քրոջ որդու քենին ա, իրար հետ ուզում են, հանդիպում են, ես ի՞նչ անեմ». Սամվել Ալեքսանյանը՝ շուուբիզնես մտնելու մասին. aravot.am
Advertisement 1000 x 90

«Հիմա որ իմ քրոջ որդու քենին ա, իրար հետ ուզում են, հանդիպում են, ես ի՞նչ անեմ». Սամվել Ալեքսանյանը՝ շուուբիզնես մտնելու մասին. aravot.am

Մամուլում հրապարակում կա, որ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ընդլայնում է իր բիզնեսի սահմանները և հիմա էլ որոշել է նաև մտնել շոուբիզնես: Նա, ըստ «Հրապարակի» տեղեկությունների, հովանավորում է «Հայսուպերսթարի» Սոնա Ռուբինյանին, քանի որ իր քրոջ որդին՝ Էդգարն ամուսնացել է Ռուբինյանի քրոջ հետ:

Այս առնչությամբ այսօր Aravot.am-ը Սամվել Ալեքսանյանից ճշտեց՝ ճի՞շտ է, որ դուք շաքարի, կարագի շուկաներից բացի, հիմա էլ մտնում եք շոուբիզնեսի դաշտ: Նա պատասխանեց՝ «Ով ա ասում, թերթերում ինչ գրում են, դուք հավատո՞ւմ եք, դե գրի, որ ես շոուբիզնեսի հետ գործ չունեմ, ի՞նչ գործ ունեմ էդ շոուբիզնեսի հետ»:

Դիտարկմանը, որ ասում են՝ Սոնա Ռուբինյանին եք հովանավորում, քանի որ ձեր քրոջ որդին ամուսնանում է Սոնայի քրոջ հետ՝ Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Արա, ցավդ տանեմ, ես ի՞նչ գործ ունեմ, ես Սոնա՞ եմ ճանաչում: Օդից բռնել, գրել են: Հիմա որ իմ քրոջ որդու քենին ա, ես ի՞նչ անեմ: Մամուլում ինչ ասես՝ գրում են: Հիմա որ էդ աղջկա հետ, իրար հետ ուզում են, իրար հետ հանդիպում են, ես ի՞նչ անեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

aravot.am