
ՀՀ կառավարության ապրիլի 12-ի նիստի օրակարգում ներառված է հարց, որի համաձայն՝ 2018 թվականի ապրիլի 30-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2018 թվականի մայիսի 5` շաբաթ օրը: Նախագծի հիմնավորման համաձայն՝ աշխատանքային օրը տեղափոխելը հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին մայիսի 1-ի տոնական օրից առաջ ունենալ հանգստյան օրեր:
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից: