ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սիրիայում ռուսաստանցի լրագրողներով ավտոբուսի գնդակոծման մասին
Advertisement 1000 x 90

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սիրիայում ռուսաստանցի լրագրողներով ավտոբուսի գնդակոծման մասին

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հաղորդում է Սիրիայում ռուսաստանցի լրագրողներով ավտոբուսի գնդակոծման մասին, որոնք վերադառնում էին Արևելյան Ղուտայում նկարահանումներից հետո:
«Ապրիլի 11-ին՝ Մոսկվայի ժամանակով 18:20-ին, ռուսաստանցի լրագրողներով ավտոբուսը, որը վերադառնում էր Արևելյան Ղուտայում (Սիրիա) սյուժեի մասին նկարահանումներից հետո, անհայտ անձանց կողմից հրաձգային զենքից գնդակոծվել է», – ըստ РИА Новости-ի՝ նշվում է հաղորդագրության մեջ:
Երեք լրագրող ոտքերի թեթև վնասվածք է ստացել:
«Տեղում Հաշտության կենտրոնի բժիշկները անհրաժեշտ բժկակական օգնություն են ցույց տվել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում», – նշել են ՊՆ-ում:


Նման նյութեր