«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ՉԼ-ի 1/4 եզրափակչի` «Յուվենտուսի» հետ պատասախան խաղում խփել է վճռորոշ գոլը (1:3):
Պորտուգալացի ֆուտբոլիստն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը երկրորդ խաղակեսին ավելացված 8-րդ րոպեին:
Այս կերպ, Ռոնալդուն թարմացրել է սեփական ռեկորդը` դառնալով պատմության առաջին ֆուտբոլիստն, ով կարողացել է գոլ խփել Չեմպիոնների լիգայի 11 խաղում անընդմեջ:
Նախորդ ռեկորդը պատկանում էր «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռուդ վան Նիստելրոյին, ով 2002/03 մրցաշրջանում աչքի էր ընկել 9 խաղում անընդմեջ:
Հիշեցնենք` «Ռեալը» «Յուվենտուսին» հաղթել է ընդհանուր 4:3 հաշվով և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլ, իսկ թուրինյան ակումբն ավարտել է ելույթները եվրագավաթներում ընթացիկ մրցաշրջանի ընթացքում: