Սրտավիրաբույժ Ռուբեն Մովսեսյանը բժիշկների թիմի հետ երեխայի սրտի բացառիկ վիրահատություն է անցկացրել Սանկտ Պետերբուրգում։ Այս մասին հայտնում է «Դոկտոր Պիտեր» պարբերականը։
Փոքրիկ Անդրեյը ծնվել էր սրտանոթային համակարգի շատ հազվադեպ արատով. նա միայն մեկ ընդհանուր անոթ ուներ դիսպլաստիկ, սխալ ձևավորված փականով, դա կոչվում է ընդհանուր շնչերակային փող։
«Այդպիսի երեխաներին ծնվելուց անմիջապես հետո պետք է շտապ վիրահատել, քանի որ փականի չորրորդ աստիճանի անբավարարությունը միանշանակ մահվան ելք է ունենում», — նշել է №1 մանկական քաղաքային հիվանդանոցի սրտավիրաբուժության բաժնի պետ, Պետերբուրգի գլխավոր մանկական սրտավիրաբույժ Մովսեսյանը։
Բժիշկի խոսքով` ամբողջ աշխարհում այդպիսի վիրահատության եզակի դեպքեր են եղել։ «Ռուսաստանում սրտի վնասվածքի այդպիսի համադրության դեպքում նման վիրահատություն առաջին անգամ էր անցկացվում։ Թիմին հաջողվեց համադրել տարբեր մեթոդիկաները։ Երեխան ողջ է, նոր փականն աշխատում է։ Դա պետք է թույլ տա նրան մեծանալ ու ապրել իր կյանքի բարդ շրջանը»։
Սանկտ Պետերբուրգի №1 քաղաքային մանկական հիվանդանոցում արդեն պատրաստվում են դուրս գրել երեք ամսական Անդրեյին։