Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել:
Շվեդիայի առաջնություն տեղափոխված Մովսիսյանը վնասվածք է ստացե մարզման ժամանակ: Հայազգի ֆուտբոլիստը բաց կթողնի առաջնության «Յուրգորդեն»-ի և ԱԻԿ-ի հերթական հանդիպումը, որը կկայանա ապրիլի 15-ին:
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»-ից տեղափոխվել է շվեդական «Յուրգորդեն» ակումբ մարտի 26-ին:
30-ամյա ֆուտբոլիստը 6 ամսվա պայմանագիր է կնքել թիմի հետ՝ այն հետագայում երկարաձգելու հնարավորությամբ: Շվեդիայի ֆուտբոլի ավարտված առաջնությունում «Յուրգորդեն»-ը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, ինչը իրավունք է տվել թիմին մասնակցել Եվրոպայի լիգայի որակավորման փուլին: Շվեդիայի նոր առաջնությունը մեկնարկել է ապրիլի 1-ին։ Մովսիսյանը 2007-2009 թվականներին հանդես է եկել «Ռեալ Սոլթ Լեյք»-ում, որտեղից տեղափոխվել է դանիական «Ռանդերս», այնուհետև ռուսական «Կրասնոդար» ու «Սպարտակ»: