
Լոնդոնի «Արսենալ»-ը դուրս եկավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակչում «Արսենալ»-ը հյուրընկալվելով Մոսկվայի ԲԿՄԱ-ին հանդիպումն ավարտեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: «Բանակայիններին» նախ 39-րդ րոպեին առաջ մղեց Չալովը, այնուհետ երկրորդ կեսում ԲԿՄԱ-ի երկրորդ գնդակը խփեց Նաբաբկինը: Խաղակեսի վերջնամասում՝ 75-րդ րոպեին Ուելբեկը խփեց «զինագործների» առաջին, իսկ արդեն ավելացված րոպեինՌեմզին հավասարեցրեց հաշվի տարբերությունը՝ 2:2: Երկու խաղերի ընդհանուր 3:6 հաշվով Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ դուրս եկավ Լոնդոնի «Արսենալ»-ը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը բացակայում էր նախորդ խաղում ստացած վնասվածքի պատճառով:
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը կկայանա ապրիլի 13-ին շվեյցարական Նիոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում: