Ռուսաստանը օգնեց. Ալիևը սպասում է հրամանի. lragir.am
Advertisement 1000 x 90

Ռուսաստանը օգնեց. Ալիևը սպասում է հրամանի. lragir.am

lragir.am-ը գրում է. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է արեւմտյան դիտորդներին, ովքեր խիստ գնահատականներ են տվել Ադրբեջանի նախագահի ընտրությանը: Նա ասել է, թե այդ դիտորդները ժամանել են նախատրամադրված, նրանց նպատակն ընտրությունները սեւացնելն է:

Ադրբեջանում ընտրություն որպես այդպիսին չկա, ինչպես Հայաստանում ու Ռուսաստանում, եւ բնական է, որ Զախարովան պետք է պաշտպաներ այս երկրների «սուվերեն դեմոկրատիան»: Սակայն Ադրբեջանի դեպքում առկա է առավել լայն համատեքստ, կապված Արեւմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունների եւ մասնավորապես տարածաշրջանում Ռուսաստանի խնդիրների հետ:Ալիեւը մի քանի ամսով առաջ տվեց ընտրությունը, որն անկասկած կապված էր միջազգային բուռն ու դինամիկ զարգացումների հետ: Հոկտեմբերին հերթական ընտրության անցկացումը կարող էր անկանխատեսելի հետեւանքներ ունենալ, այդ թվում ռազմա-քաղաքական առումով:

Մյուս կողմից, Ալիեւի վերարտադրությունը նրան դնում է որոշակի խնդրի առաջ: Բանն այն է, որ նա Ղարաբաղի խնդրում իր պահանջների նշաձողը բարձրացրել է ընդհուպ Հայաստանի հանդեպ տարածքային պահանջների, դա դարձնելով յուրահատուկ նախընտրական խոստում Ադրբեջանի ժողովրդի առաջ: Նա կարող էր հեռանալ ու պաշտոնը փոխանցել օրինակ իր կնոջը, այդպիսով ազատվելով իր պահանջների բեռից, կամ կրկին դառնալով նախագահ՝ կամ պետք է կատարի այդ խոստումը, այսինքն սկսի ռազմական գործողություններ, կամ փրկի դեմքն ինչ որ պատրվակով:

Բայց պատերազմ սկսելը խնդրահարույց է, քանի որ Ալիեւին անհրաժեշտ է երաշխավոր ու իր այդ իրավունքի ճանաչում: Եվ ահա այստեղ կրկին օգնության հասավ Ռուսաստանը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում կառավարման խորհրդարանական կարգի անցնելու նախօրեին հրապարակեց «հայաստանցի լրագրողների հետ հարցուպատասխանը», որում խոսվում էր նաեւ Ղարաբաղի խնդրի մասին: Նա հիշել էր 2011-ի Կազանի փաստաթուղթը, ասելով, թե կողմերը մոտ էին ստորագրելուն, սակայն դա տեղի չունեցավ, քանի որ լրացուցիչ հարցեր ծագեցին: Նա ասել է, որ դրանից հետո ի հայտ են եկել նոր գաղափարներ, եւ աշխատանքը շարունակվում է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 



Նման նյութեր