
Քիչ առաջ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտից մեկնարկեց ուսանողների դասադուլը: Նրանք միացել են «Իմ քայլը» արշավին:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Հայարփի Բաղդասարյանը հայտարարեց. «Մեզ միացել են նաև դասախոսները: Երեկ Արևելագիտական ֆակուլտետի դասախոս Արայիկ Հարությունյանը կոչ արեց ուսանողներին միանալ դասադուլին: Միացեք մեզ, որ պայքարենք Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ»:
Այս պահին ուսանողները բավականին սակավաթիվ են: Երիտասարդները «Մերժիր Սերժին» գոչելով՝ անցնում են ֆակուլտետ առ ֆակուլտետ: Նրանք պայքարում են ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության:
Մասնակիցների հավաստմամբ՝ դասադուլն ինքնաբուխ է: Այն առաջնորդում է ուսանող Վահան Կոստանյանը:
Ամբողջությամբ՝ aravot.am