Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ևս երկու շաբաթ բաց կթողնի:
Ինչպես նշում է armsport.am-ը, այս մասին ԵԼ-ի 1/4 եզրափակչի` ԲԿՄԱ-«Արսենալ» (2:2) խաղից հետո հայտնել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը.
«Մխիթարյանը ծնկահոդի կապանների վնասվածք է ստացել, նա ևս երկու շաբաթ բաց կթողնի: Բայց այդքան մի՜ անհանգստացեք: Մենք հիանալի բժշկական շտաբ ունենք ու նա լրջորեն է անցնում վերականգնման փուլը»,- Վենգերի խոսքերն է փոխանցում «Արսենալի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` Մխիթարյանը վնասվածք է ստացել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ ԲԿՄԱ-ի հետ անցկացրած առաջին խաղի ժամանակ, ինչի պատճառով բաց է թողել իր թիմի վերջին երկու խաղերը:
Մտավախություն կա, որ Մխիթարյանը կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը: