
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերականգնման համար կպահանջվի երկու շաբաթ:
«Հենրիխ Մխիթարյանը ծնկահոդի կապանի վնասվածք ունի:
Նա կբացակայի երկու շաբաթ: Մի անհանգստացեք, «Արսենալ»-ը լավ բժիշկներ ունի, և Մխիթարյանը լրջորեն վերականգնվում է»,- նման հայտարարություն է արել «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: