Ռուսաստանցի երգչուհի Վերա Բրեժնևան ընկել է Մոսկվայում կայացած համերգի ժամանակ: Միջադեպի տեսագրությունն ապրիլի 13-ին հրապարակել է «Կոմսոմոլսկայա պրավդա» հրատարակությունը:
Արտիստուհին կատարում էր «Մտերիմ մարդիկ» երգը: Նա որոշել է իջնել հանդիսասրահ և, սայթաքելով, ընկել է բեմի մոտ: Պահապանն օգնել է Բրեժնևային ոտքի կանգնել, և նա շարունակել է ելույթը:
«Արտիստի ճանապարհը միշտ չէ, որ հարթ չի լինում»,- իր ընկնելը մեկնաբանել է երգչուհին կոմպոզիցիան կատարելուց հետո: